Հրայր Թովմասյա՞նը, թե՞ Արման Մկրտումյանը. ինչ փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թեեւ հոկտեմբերի 15-ին լրանում է Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի 70-ամյակը, սակայն հնարավոր է նրան դեռ թոշակի չուղարկեն։ Բանն այն է, որ օրենքը թույլ է տալիս ինչ-որ գործ մակագրելով՝ թոշակի գնացող ՍԴ դատավորին եւս 6 ամիս պահել պաշտոնում։ Կիմ Բալայանը, հիշեցնենք, ՍԴ անդամ է 2003-ից։ Չնայած ամիսներ շարունակ ՍԴ անդամի այս տեղի համար շրջանառվում էր Հրայր Թովմասյանի անունը, որը հաջորդ տարի զբաղեցնելու էր թոշակի գնացող Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն վերջին օրերին դատական համակարգում նոր անուն է հայտնվել․ հնարավոր է Կիմ Բալայանի փոխարեն ՍԴ անդամ դառնա վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ում պաշտոնանկության մասին տարիներ ի վեր խոսում են։

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, ապա այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե նրան հնարավոր է տանեն վճռաբեկ դատարանի նախագահ՝ Արման Մկրտումյանի փոխարեն։ Ասում են՝ հենց այս «օպերացիայի» շրջանակներում են Թովմասյանին արագ-արագ գիտությունների դոկտորի կոչում տվել, քանի որ դրսից վճռաբեկի նախագահ նշանակվելու համար պարտադիր է դոկտորի կոչում ունենալը։ Նկատենք, որ Հայաստանում կադրային տեղաշարժերի մասին հարցերն այնքան հաճախ ու արագ են փոխվում, որ երբեմն մասնակիցներն էլ չեն իմանում կամ վերջինն են իմանում այդ մասին։

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս