ՀՀԿ-ականները Գեղամյանին հերոսականացում են. նրա պատվին տոնական սեղաններ են բացում և բաժակաճառեր ասում. Ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի միջադեպից հետո սկսվել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հերոսականացումը. տարբեր ՀՀԿ-ականներ նրա պատվին տոնական սեղաններ են բացում և բաժակաճառեր ասում։ Մասնավորապես՝ ուրբաթ օրը ԱԺ իր աշխատասենյակում Գեղամյանի տարած պատմական հաղթանակը տոնելու համար սեղան է գցել ՀՀ Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը։

Վերջինս հայտարարել է, որ ինքը ողջունում է բռնությունը, քանի որ միայն բռնության միջոցով կարելի է կարգի հրավիրել չափն անցածներին։ Տոնական սեղաններին հրավիրում են նաև մեր ժամանակների հերոսին, ով առանց ավելորդ համեստության ընդունում է շնորհավորանքները և խոստանում այսուհետ ևս չտխրեցնել իր երկրպագուներին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս