«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Հովիկ Աբրահամյանը երևութապես դուրս է ակտիվ քաղաքականությունից, սակայն առիթը բաց չի թողնում և տոնական օրերին ուղերձներ է հղում ի ծագս աշխարհի, որ «աշխարհն» իրեն չմոռանա: Ավելին, ըստ նրա շրջապատի «ասացողների», առաջիկայում Հայաստան ժամանող Դմիտրի Մեդվեդևը պետք է առանձին` «տետ ա տետ» հանդիպում ունենա նրա հետ:
Մեր հարցմանն ի պատասխան` այդպե՞ս է արդյոք, և որտե՞ղ են հանդիպելու «կողմերը զմիմյանս», Աբրահամյանի «գրասենյակից» (չնայած խոստմանը) որևէ պատասխան չեղավ (երևի նրանց ձեռնտու էր, որ նետված «ուտկան» տիրաժավորվի առանց իրենց, ինչպես եղավ Արգամիչի` ԱԽ քարտուղար «դառնալու» ժամանակ), իսկ պատկան մարմիններին մեր հարցն ուղղակի ծիծաղելի թվաց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: