«Ռուս ընդ Հար» ընկերությունը դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուս ընդ Հար» ընկերությունը այս տարվա հոկտեմբերի 3-ին դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և խնդրել 2 տարով երկարաձգել «Տիգրան Մեծ» ՀԷԿ-ում էլէներգիա արտադրության դեռևս 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ տրված լիցենցիայով ամրագրված կառուցման ժամանակահատվածը։

Սակայն ընկերությունը դեռևս 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ տրված լիցենզիայի պայմանները չի կատարել, ինչի արդյունքում վերոնշյալ ՀԷԿ-ի կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու համար մեկամսյա ժամկետում պետք է ընկերությունը 2015 թվականի երաշխիքի համաձայն երաշխավորված 9 մլն 207 հազար 500 դրամ գումարից 4 մլն 603 հազար դրամը փոխանցի։ Իսկ Հանձնաժողովին պետք է ներկայացնի 9 մլն 207 հազար 500 դրամ գումարի երաշխիք՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով։
Տեղեկացնենք, որ «ՌՈՒՍ ԸՆԴ ՀԱՐե» ՍՊԸ-ն Եղեգիսի վրա այս տարի սկսել է շահագործել «Տիգրան Մեծ» հէկ-ը: Բաժնետեր Զոհրաբ Շահբազյանը ԿԸՀ նախագահի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Հարություն Շահբազյանի հայրն է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս