Դեռեւս անհայտ է մնում, թե ով է «Կոնվերս բանկի»՝ Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող մասնաճյուղից մոտ 200 հազար ԱՄՆ դոլար հափշտակողը: ArmLur.am-ը քիչ առաջ Կոնվերս բանկ ՓԲԸ-ից տեղեկացավ, որ բանկի կառավարիչը որից երեկ անհայտ անձն անհայտ սպառնալիքով գումար էր հափշտակել, աշխատանքի չի գնում: Նրան փոխարինող են նշանակել, իսկ թե ուր է կառավարիչը, չեն հայտնում:
Երեկ ՀՀ ոստիկանությունն եւ քննչական կոմիտեն բավարարվեցին տեղի ունեցածի արձանագրությունով: «Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց Կոմիտեն: Մինչդեռ տեղի ունեցածն իրականում առեղծված էր, քանի որ ենթադրյալ հանցագործը բանկ էր մտել առանց դիմակի: Ընդ որում, լուրեր կան, որ նա մի քանի օր ելումուտ է արել բանկում եւ համարվում է «Կոնվերսբանկի» «VIP» հաճախորդ: Բայց փաստ է մի բան, որ նա ամենեւին էլ անհայտ չէ համենայնդեպս բանկի կառավարչի եւ երեկ արդեն իրավապահների համար: Անհասկանալի է, թե ինչու են նրա ինքնությունը գաղտնի պահվում:
Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու համար այսօր ArmLur.am-ն այցելեց բանկ, որտեղ հայտնեցին, որ բանկի կառավարիչը տեղում չէ եւ իրեն այլ կառավարիչով են փոխարինել:
ArmLur.am-ի հետ զրույցում զրույցում բանկի կառավարչին փոխարինող ներկայացած անձը նշեց .«Կլինեմ հակիրճ, հանցագորություն է տեղի ունեցել, հիմա քրեական գործը ընթացքի մեջ է, այլ հարցերին չենք կարող պատասխանել, դիմեք իրավապահներին»:
Հրապարկվել է, որ բանկը թալանած անձ պայմանավորվել է կառավարչի հետ նա Ձեր «VIP» հաճախորդն է եղել, – մեր այս հարցին վերջինս պատասխանեց. «Այդպիսի տեղեկություն պայմանավորվածություն չի եղել: Նա մեր «VIP» հաճախորդը չի եղել, մնացածը կրկնում եմ, քննություն է ընթանում, այլ հարցերի չենք կարող պատասխանել: Հիմա բանկին ժամանակվոր կառավարիչ է նշանակվել, մեր մյուս կառավարչի հետ հնարավոր չէ խոսել»:
Մեր այն դիտարկմանը, ինչու եք կառավարչին հեռացրել աշխատանքից, բանկի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց. «Որեւէ մեկին աշխատանքից չենք հեռացրել, այլ հարցեր մի տվեք»:
Թե ինչ է թաքցնում բանկը այդպես էլ գաղտնի մնաց: Մեզ մնում է սպասել զարգացումներին:
Քնար Մանուկյան