ԵԽԽՎ նիստը բավական թեժ է ընթանում: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակները փորձել են զինված կոնֆիլկտների ընթացքում երեխաների պաշտպանության մասին զեկույցում հակահայկական ձեւակերպումներ մտցնել, բայց չի հաջողվել:
Ա.Հովհաննիսյանի խոսքերով . «Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»: