Ովքեր կդառնան Երեւանի պատվավոր քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա և բեղմնավոր գործունեության համար կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Աշոտի Փելեշյանին շնորհվելու է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ Համանուն որոշումը կընդունվի Երեւանի ավագանու վաղվա արտահերթ նիստում:

Նույն կոչմանը կարժանանան նաեւ հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի եւ բեղմնավոր գործունեության համար հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը եւ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

Իսկ «ՎիվաՍել–ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին էլ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը կշնորհվի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ Երեւան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:




Լրահոս