SHAMSHYNAN.com-ը գրում է. «Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 21-ամյա Սուրիկ Հաջոյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 48 ՕD 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե հատվածին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ Շարո Մամոյանը, Սերգեյ Հովհաննիսյանը և Եղվարդ քաղաքի բնակիչ Բելլա Հաջոյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած Հրազդանի բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից նախ տեղում ստացել են առաջին բուժօգնություն, որից հետո տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն»:
Մանրամասները` այստեղ: