Հայտնի է ԵԽԽՎ նոր նախագահի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տեղի ունեցավ  վեհաժողովի նախագահի ընտրության երրորդ փուլը: Քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը, ով կպաշտոնավարի մինչև հունվար:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար պայքարում են Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը և Լիտվայի ներկայացուցիչ Էմեանուելիս Զնիգերիսը: Հոկտեմբերի 9-ին քվեարկության առաջին երկու փուլերի ընթացքում թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չէր ստացել, ինչի հետևանքով քվեարկությունը տեղափոխվեց երրորդ փուլ:

Հավելենք, որ քիչ անց պաշտոնապես կհայտարարվի քվեարկության արդյունքների մասին:




Լրահոս