Քաղցկեղն իրավմամբ կարող ենք համարել ամենավտանգավոր հիվանդությունը: Ոչ ոք չի կարող հստակ պատասխան տալ, թե ինչից է այն առաջանում և, թե ինչու են առաջին հերթին թիրախում հայտնվում այն մարդիկ, ովքեր ամբողջ կյանքն առողջ կյանք են վարել:
Ամբողջ աշխարհի գիտնականները փորձում են դեղամիջոց մտածել, որը կարող է բազմաթիվ մարդկային կյանքեր փրկել, սակայն դրանցից ոչ ոք իդեալական արդյունք չի ապահովում:
Քաղցկեղն իր զոհին չի ընտրում: Բազմաթիվ հայտնիներ են փորձել պայքարել, սակայն այդպես էլ չեն կարողացել հաղթահարել այն: Այսօր կներկայացնենք այն կանանց, ովքեր կարողացել են ազատվել այդ սարսափելի հիվանդությունից:
Քայլի Մինոուգ
Նույնիսկ հիվանդությունը հաղթահարելուց 12 տարի անց նրա համար ծանր է հիշել այդ ամենը: Երբ նրա պայքարը հաջողվեց, Քայլին սկսեց ակտիվորեն օգնել այն կանանց, ովքեր ևս տառապում են այդ հիվանդությամբ:
Սինտիյա Նիքսոն
Նրա մայրն ու տատիկը ևս տառապել են այդ հիվանդությամբ: Ցավոք, հիվանդությունը հասավ նաեւ նրան: Հիվանդությունը հայտնաբերվեց առաջին փուլում և հնարավոր եղավ կանխել:
Յուլիա Վոլկովա
Նա իր հիվանդության մասին իմացել է շատ պատահական, երբ այցելության գնաց քաղցկեղով հիվանդ իր ընկերոջը:
Երբ նրան տվեցին այդ ախտորոշումը, երկար ժամանակ չէր կարողանում ուշքի գալ: Միայն մեկ տարի անց պատմեց այն մասին, ինչ ապրել է:
Անասթեյշա
Նա իր հիվանդության մասին իմացավ, երբ ցանկանում էր փոքրացնել կուրծքը: Քիմիաթերապիան օգնեց, սակայն 10 տարի անց հիվանդությունը կրկնվեց և Անասթեյշան ստիպված եղավ վիրահատվել:
Շենեն Դոերտի
Նա կրկին կարող է բոլորին ուրախացնել իր ժպիտով: 2015 թվականին իմացավ հիվանդության մասին և կարողացավ հաղթահարել այն: