Կատալոնական «Բարսելոնա»-ն կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Գավաթում, նույնիսկ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից:
«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ «Բարսելոնան» համարվում է կատալոնական ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ, որը չի պատրաստվում առանձնանալ Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Նմանատիպ զարգացումները կբերեին Իսպանիայի առաջնության հեռուստատեսային իրավունքների եկամուտների նվազմանը 30-ից 40 %-ով: