Կատալոնիան հետաձգում է Իսպանիայից անկախանալու հռչակումը: Այս մասին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, տարածաշրջանային խորհրդարանում:
Նա նշել է, որ Մադրիդի հետ երկխոսության միջոցով անհրաժեշտ է Իսպանիայից անկախանալու հարցը կարգավորել: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքում ինքնավարությունը ժողովրդից անկախ պետություն դառնալու մանդատ է ստացել: