Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել դեպի Հայաստան թուրքմենական գազ տեղափոխելուն. ինչու են հայ պաշտոնյաները լռում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ Երեւանում, այնուհետեւ Աշխաբադում Սերժ Սարգսյանի հանդիպումների ժամանակ բավական մանրամասն քննարկումներ էին եղել թուրքմենական գազը Հայաստան ներկրելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ սեպտեմբերի կեսերին գրել էր, որ Հայաստանի հիմնական գազ ներկրող ռուսների հետ փոխպայմանավորվածությունից հետո Սերժ Սարգսյանը Բերդիմուհամեդովի հետ խոսել է թուրքմենական գազը Պարսկաստանի տարածքով Հայաստան ներկրելու մասին, ընդ որում՝ առայժմ ոչ թե բնակչության սպառման, այլ երրորդ երկրներ արտահանելու նպատակով: Եւ ահա, մեր այս տեղեկությունները երեկ հաստատվել են պաշտոնապես. բայց հաստատել են ոչ թե հայ, այլ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները:
Այս օրերին Իրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Եւ ահա Իրանի նավթի փոխնախարար Ամիրհոսեյն Զամանինիային հայտարարել է, թե Կարապետյանը Թեհրանում քննարկել է իրանական գազ գնելու եւ Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազը տեղափոխելու հարցերը: «Թուրքմենական գազը դեպի Հայաստան «սվոփ» եղանակով տեղափոխելու հարցը նույնպես քննարկվել է: Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրի իրականացմանը»,- ասել է նա: Զարմանալի է, թե ինչո՞ւ այս մասին չեն բարձրաձայնում հայ պաշտոնյաները, արդյո՞ք ռուսական կողմն է խոչընդոտներ ստեղծում, որ ստիպված ենք լինում բանակցությունների մասին մանրամասներ իմանալ երրորդ երկրներից»:

Առավել մանրամասը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս