«Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում time out կլինի». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հարցին, թե ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխությունները, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետների ավարտը ազդեցություն կունենա՞ն, արդյոք, ԼՂ խնդրի վրա, ասել է, թե կարճ ժամանակով time out է սպասվում:

«Կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա: Բայց բոլոր կանխատեսումներով, ինչպես էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով, Ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն կունենա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կհեռանա թատերաբեմից, նա կշարունակի պաշտոնավարել, սակայն ամեն դեպքում time out կլինի, քանի որ ղարաբաղյան հարցում բանակցությունների ժամանակը չի լինի: Այ, եթե Արցախը լիներ բանակցային կողմ, ինչ-որ բան կարելի կլիներ անել: Սակայն հիմա բանակցությունները դրված են միայն Բաքվի եւ Երեւանի վրա: Եթե Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել»,- նշել է նա»:

Առավել մանրամասը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս