
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ գիշերը Էրեբունի հիվանդանոցի մոտ խառնաշփոթ իրավիճակ է եղել: Տարածքում գտնվեղ քաղաքացիները տեսել են, որ վիճաբանություն է տեղի ունենում, որից հետո հնչել են կրակոցներ:
ArmLur.am-ը փորձեց Ոստիկանության լրատվության և հասարկայանության կապերի վարչությունից ճշտել , թե ինչ է կատարվել: Ի պատասխան մեր հարցման նշեցին.«Էրեբունի ԲԿ-ի մոտ, երկու քաղաքացի վիճաբանել են , նրանցից մեկը գազային ատրճանակ է կիրառել` նախազգուշացնելով և կրակել է օդ: Նշված անձի ինքնությունը պարզվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»: