Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին հատկացնելու է 5.5 մլն դրամ: Նշված գումարով ԱԺ-ն մտադիր է վարչական սարքավորումներ գնել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ միայն 2,5 մլն դրամով նախատեսվում է գնել աշխատավայրի անվտանգության ապահովման սարքեր:
Տեղեկացնենք, որ Ազգային Ժողովի եւ «Կոնսէլ» ՍՊԸ-ի միջեւ այս տարվա մայիսի 17-ին պայմանագիր է կնքվել աշխատավայրի անվտանգության ապահովման սարքեր ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, ԱԺ-ն առաջարկում է այդ գումարը հատկացնել 2017 թվականի պետական բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր եւ հագուստ», «Հատուկ նպատակային այլ նյութեր» «Կենցաղային եւ հանրային սննդի նյութեր» եւ «Գյուղատնտեսական ապրանքներ» հոդվածներով նախատեuված գումարներից նվազեցնելու հաշվին: