
Հոկտեմբերի 11-ին, ժամը 07:44-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի չշահագործվող նախկին մշակույթի տանը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ այրվում են Փանիկ գյուղի մշակույթի տան տանիքի փայտյա կառուցատարրերը և փայտյա առաստաղը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 10:49-ին:
Այրվել են մշակույթի տան փայտյա հատակը (մոտ 100 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (մոտ 200 քմ), տանիքի և առաստաղի կառուցատարրերից ջերմահարվել և փլուզվել է մոտ 250 քմ: