Երևանի ավագանու այսօրվա նիստը կրկին անցավ լարված մթնոլորտում: Բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները ելույթներ ունեցան` նշելով, թե անընդունելի է քաղաքը քանդող անձի կողմից նման պարգևներ տալը` նկատի ունենալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Նիստի վերջում ելույթ ունեցավ փոխքաղաքապետ Կամո Արեյանը` դիմելով խմբակցության ներկայացուցիչներին: «Եթե որոշել եք մեր կյանքը դժոխքի վերածել, Աստված Ձեր կյանքն արդեն վերածել է: Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: