Խստացվել է բանակում պարգևատրումների գործընթացը. Պնախարարը Սասուն Միքայելյանի բարձրացրած խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ լսումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ բանակի պարգևատրումներին` շեշտադրելով, որ դրանք տրամադրման գործընթացը ճիշտ չէ:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ արդեն ձևավորել են միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ զբաղվում է այս պագևատրումներով: «Ընդ որում, բավականին խստացրել ենք մոտեցումները, առաջ ավանդույթ էր դարձել, որ 3 տարին մեկ գերատեսչությունը պարտավոր էր պարգևատրել, մենք պարգևը կապում ենք կոնկրետ ժամանակահատվածում կատարված գործունեության հետ: Եվ ժամանակի բերումով պարգևներ այլևս չեն լինելու: Սեպտեմբերին նախագահին ներկայացված պարգևների ցուցակը փոքր էր բոլոր տարիներից, և այնտեղ ընդգրկված էին կոնկրետ իրադարձության, ծառայության մեջ կոնկրետ որակների համար պարգևատրվողները»:




Լրահոս