
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Եգանյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալության պետ
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1247-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետը՝
Արմեն Եգանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայություն գործակալության պետ»։