
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2019 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Երեւանում ընդունեց Ավստրիայի իր հասակակիցներին եւ զիջեց 0:5 հաշվով:
Բոլոր գնդակները մեր դարպասում հայտնվեցին երկրորդ խաղակեսում (49, 60, 75, 78, 81): Հայաստանի հավաքականը հինգ խաղում վաստակած 7 միավորով ընտրական յոթերորդ խմբի երրորդ հորիզոնականում է:
Մրցաշարային աղյուսակ. Սերբիա՝ 9 միավոր (3 խաղ), ՌԴ՝ 7 (4), Հայաստան՝ 7 (5), Ավստրիա՝ 6 (3), Ջիբրալթար՝ 3 (6), Մակեդոնիա՝ 3 (3):
Նոյեմբերի 10-ին Արթուր Ոսկանյանի սաները տանը կխաղան Ռուսաստանի հավաքականի հետ:
Լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի