Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ազգային դիմադրության ճակատ ստեղծելու շուրջ հանդիպումներն ու քննարկումները շարունակվում են: Օրեր առաջ տեղի է ունեցել երկրորդ հանդիպումը, որի մասնակիցների ցանկում աննշան փոփոխություններ են եղել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին հանդիպումից հետո այս անգամ չեն մասնակցել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Արմինե Առաքելյանը: Վերջինս հայտարարել է, թե կմասնակցի միայն ուղիղ եթերի ապահովման դեպքում, իսկ Փաշինյանն էլ ասել է, թե քաղաքական ուժ ունի, առանձին չի կարող որոշումներ կայացնել եւ այլեւս չի մասնակցի: Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, մասնակցում էր Դավիթ Սանասարյանը, իսկ Ստյոպա Սաֆարյանը կրկին հարգելի պատճառներով բացակայում էր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ հանդիպմանը մասնակցելու համաձայնություն է տվել նաեւ Վահան Բադասյանը: «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ ըստ էության կարելի է կազմը համալրված հանդիպել, իսկ հանդիպումներն ավելի ինտենսիվ են դառնալու: Վերջինս, սակայն, դեռեւս կապի դուրս չի եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:




Լրահոս