Այսօր կավարտվի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կավարտվի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների թեկնածուների գրանցումը, որից հետո կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Ինչպես հայտնի է` այդ օրը տեղի են ունենալու Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր եւ Տավուշ մարզերում, ինչպես նաեւ Արարատ մարզի Արտաշատ, Սյունիք մարզի Գորիս եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ:

Երեկվա դրությամբ մի շարք համայնքներում արդեն կային թեկնածուներ, ովքեր հետ էին վերցրել փաստաթղթերը: Ինչպես հայտնի է` գրեթե բոլոր համայնքներում ՀՀԿ-ն առաջադրել է իր թեկնածուներին, մի քանի վայրում թեկնածու ունի նաեւ ԲՀԿ-ն, իսկ ահա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու է առաջադրել միայն Ծաղկալանջում:




Լրահոս