
Այսօր Երևանում վրաերթի են ենթարկել քաղաքացու: ArmLur.am-ի թղթակիցը հայտում է, որ քիչ առաջ՝ ժամը 21:30-ի սահմաններում Կոմիտասի շուկայի հարևանությամբ վրաերթի են ենթարկել միջին տարիքի մի տղամարդու, ով ճանապարհն անցնելիս է եղել:
Վթարից հետո դեպքի վայր ժամանեցին Շտապօգնության աշխատակիցները, ովքեր վրաերթի ենթարկված քաղաքացուն տեղափոխեցին հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վրաերթի ենթարկված անձը չի մահացել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վրաերթի ենթարկված քաղաքացին ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: Հավելենք, որ նա փողոցն անցնել է ոչ թույլատրելի հատվածից:
Լուսանկարը՝ Shamsyan.com