ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզում

Գավառում ու հարակից գյուղերում գիշերվանից տեղացած ձյունը վնաս է հասցրել գյուղատնտեսությանն ու բնությանը: Գյուղացիները հողից հանել են կարտոֆիլի բերքի ընդամենը 10-15 տոկոսը, իսկ միրգը դեռ ամբողջությամբ ծառերի վրա է: Նշենք, որ ձյունն առատորեն տեղացել է հատկապես Գավառում ու Հայրավանք-Երանոս գյուղերի միջակայքում գտնվող համայնքներում: Ձյան ծանրությունից մեծ թվով պտղատու ծառեր են ջարդվել:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞վ է պարտավոր վճարել հողի հարկ: Ուզում եմ իմանալ՝ ո՞վ է համարվում հողի հարկ վճարող:

Ալբերտ Աբրահամյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ հողի հարկ վճարողներ են հողի սեփականատերերը եւ պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները, իսկ վարձակալության պայմաններով օգտագործման տրամադրված հողերի համար հարկը գանձվում է վարձատուից:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամուտը, իսկ ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հարկման օբյեկտ է համարվում հողի կադաստրային գնահատման արժեքը: Հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ կարող է ստանալ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: Խնդրում եմ ասեք՝ ո՞ւմ է շնորհվում նման կոչում:

Անահիտ Գեւորգյան (56 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում`
1. ուսուցիչներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
2. դաստիարակներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
3. դասախոսներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
4. կրթության ոլորտի աշխատակիցներին՝ առնվազն 15 տարվա ստաժ ունենալու դեպքում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման եւ դաստիարակության բնագավառներում բացառիկ ավանդ ունեցող կրթության ականավոր գործիչներին, դպրոցի, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին եւ աշխատակիցներին:
Նշենք, որ կոչումը շնորհելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, պետական մարմինների ղեկավարները, Երեւանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների եւ Երեւանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում: ՏԻՄ ղեկավարները ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով:




Լրահոս