
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։ Նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։
1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում եւ, ավարտելով՝ օրերս մասնակցել Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։ Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով»։
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում