ՀՀԿ-ն Արագածոտնում «նեղն է գցում» գյուղապետերին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ՀՀԿ-ն Արագածոտնում «նեղն է գցում» գյուղապետերին: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը գյուղապետերին ստիպում է, որ ձայներն իրենց թեկնածուին տան: Ծաղկահովիտի գործող գյուղապետ, անկուսակցական Նորիկ Հակոբյանը

«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, թե նորմալ է վերաբերվում մրցակիցներ ունեալու փաստին. «Ընտրապայքար է, ես անկուսակցական եմ, ՀՀԿ-ն էլ իր թեկնածուն է առաջադրել, բացի դրանից, մեկ այլ թեկնածու էլ կա։ Ես հիմնական մրցակից եմ համարում ՀՀԿ թեկնածուին։ ՀՀԿ-ն շատ է նեղում՝ թույլ չի տալիս ազատ ընտրություն անցկացնենք»,- ասաց Հակոբյանը»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս