ՖՈՏՈ. Ավարտվել է Արմենպրեսի ֆոտոարխիվի թվով 10 000 լուսանկարի թվայնացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարում են «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում «Արմենպրես» լրատվական գործակալության ֆոտո արխիվի թվով 10 հազար լուսանկարի թվայնացման իրականացման մասին։ Թվայնացված բոլոր լուսանկարները հասանելի են ծրագրի շրջանակներում գործարկված history.armenpress.am կայքում։

Հանդիսանալով Հայաստանի հնագույն լրատվական գործակալությունը (հիմնադրվելէ 1918թ.), «Արմենպրեսը» լուսաբանել է մեր երկրի պատմության վերջին հարյուր տարվա կարևորագույն բոլոր իրադարձությունները: Նախագծի գլխավոր աջակիցը Beelineնէ։ Թվայնացման և կայքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի կողմից։

««Արմենպրես. Պատմություն» նախագիծն արդեն իրականություն է։ Իր պատմությունը 1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակի թվային նախագիծ, որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ու նախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ այս նորացված կարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մեր բաժանորդներին ու ընթերցողներին։ Շնորհակալ եմ բոլոր այն կազմակերպություններին ու մարդկանց, ում շնորհիվ «Արմենպրես. Պատմությունը» հասանելի դարձավ մեր հանրությանը», -ասաց «Արմենպրես» լրատվականգործակալությանտնօրենԱրամԱնանյանը:

«Այս ծրագրի ավարտը նշանակում է, որ լայն հանրություն համար արդեն հասանելի են մեր երկրի պատմության մեկդարյա վկայությունները։ Սա կարևոր աշխատանք էր պատմության պահպանման և ուսումնասիրության տեսակետից։ Շատ խորհրդանշական է, որ անցյալի պահպանման համար օգտագործվել են ապագայի տեխնոլոգիաները։ Դա նշանակում է, որ մեզ բոլորիս հաջողվել է պահպանել կապն անցյալի հետ և միևնույն ժամանակ վստահ քայլել առաջ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Նախագծի իրականացումը հետաքրքիր էր ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև բովանդակային առումով։ Ամեն լուսանկարի հետ բացվում էր Հայաստանի նոր և նորագույն պատմության հետաքրքիր մի դրվագ, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում թվայնացնումն իրանացնող թիմի մոտ՝ թույլ տալով անմիջապես վայելել անչափ պատասխանատու աշխատանքի պտուղները։ Թվայնացման աշխատանքներն իրականացրել ենք հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ապահովել են բովանդակության բարձր որակ։ Ստեղծել ենք նաև ժամանակակից կայք, որի միջոցով լուսանկարները հասանելի են դարձել հասարակության համար», – նշում է Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Նշենք, որ  Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը նախագիծն իրականացրել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում: Ծրագրի արդյունքում թվայնացված բոլոր լուսանկարների օգտագործման, ինչպես նաև հեղինակային  ևհարակից իրավունքները պատկանում են բացառապես «Արմենպրես» լրատվական գործակալությանը:




Լրահոս