
Այսօր գրել էինք, որ երեկ Սոչիում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի պաշտոնական լուսանկարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեփական դրոշից մի փոքր այն կողմ է կանգնած: Այդ կերպ Ալիևը խուսափել էր Սերժ Սարգսյանին մոտ կանգնելուց:
Նմանապտիպ մի լուսանկար էլ հայտնվել այսօր Դուշանբեում մեկնարկող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստից: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, կարծես հետևել է իր երկրի ղեկավարին, բայց մեկ տարբերությամբ` նա «ավելի վախեցած» է և բավականին հեռու է կանգնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից: