Բուդապեշտում ընթացավ թաեքվոնդոյի մինչեւ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց Հայաստանի յոթ ներկայացուցիչ:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր զբաղեցնել:
«Մի քանիսը կարողացան հաղթել 1-2 գոտեմարտում, բայց դա բավարար չէր: Տղաները միջազգային փորձի պակաս ունեն: Ձգտում ենք այդ բացը ներքին առաջնություններով լրացնել: Հերթականը կանցկացնենք «Դինամոյում» հոկտեմբերի 21-ին»,-ասաց Վարդան Ղահրամանյանը: