Մանրամասներ վճարահաշվարկային տերմինալի գողությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից գողություն կատարելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 05:45- 06:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28-րդ շենքի դիմաց գտնվող վճարահաշվարկային տերմինալի դռները և հափշտակել թղթադրամի պահոցը, մետաղադրամների պարկը։ Նախնական հաշվարկներով՝ «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատճառվել է զգալի չափի` 300.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։




Լրահոս