Երեւանի ավագանու նիստերին բավականին լարված մթնոլորտ է ստեղծվում: ՀՀԿ-ականները փայլում են իրենց ողջ հյմայքով: Տպավորություն է, թե հանձինս ՀՀԿ-ականների՝ քաղաքի ղեկավարումը ստանձնել է թաղային խուժանը, քուչի թափթփուկը: Ավագանու երեկվա նիստում ՀՀԿ ներկայացուցիչներն ինքնամոռաց մրցում էին, թե ով ավելի լավ բառապաշար կօգտագործի Տարոն Մարգարյանին պաշտպանելու համար: Թերևս, չի կարելի առանձնացնել որևէ մեկին: Ավագանու ՀՀԿ-ական անդամներն այդ հարցում միմյանց չեն զիջում: Այսօր կխոսենք ՀԷԿ-երի Նառա մականունով հայտնի Նաիրա Նահապետյանի մասին:
Թարմ օրինակ է երեկվա ավագնա նիստը, երբ Նաիրա Նահապետյանն արջագանքելով «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի խոսքին, ասաց «Դու ի՞նչ մարդ ես… Իսկական թուրքերի հավաքածու ա»:
Հետաքրքիր է, որ Նաիրա Նահապետյանը ոչ միայն իր պահվածքն անվայել չի համարում, այլ նաև ամեն գնով արդարացնում է իր թիմակիցներին: Մասնավորապես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասել է. «Եթե իրենք պահեին իրենց արժանավայել, ոչ մի անգամ ոչ մի արձագանք չէր լինի: Իրենք արդեն չափ ու սահմանն անցնում են»:
Ու սա առաջին անգամը չէ, երբ Նաիրա Նահապետյանն իրեն այդպես է պահում: Ավագանու նախորդ նիստում, երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել էր գրանցվել, «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը սկսեց տեղից խոսել, ի պատասխան Նաիրա Նահապետյանն էլ արձագանքեց. «Բերանդ փակի՛ մի քիչ, հիմա՛ ր»:
Ճիշտ է՝ Տարոն Մարգարյանը երեկվա նիստում փորձում էր զսպել եւ կանխել վիճաբանությունը՝ ձեւացնելով, թե հանդուրժողականության կողմնակից է, պարբերաբար կոչ էր անում չխանգարել ավագանու նիստերը: Բայց ՀՀԿ-ականներն անդրդվելի էին. չէ՞ որ շեֆին քծնելու եւ պաշտպանելու հրաշալի առիթ էր ստեղծվել :
Տեսանյութերը՝ Armtimes.com-ի