Ինչ հարցեր են քննարկվել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստում քննարկվել է նաեւ նոյեմբերի 5–ին սպասվող ՏԻՄ ընտրությունների հարցը։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Նա նաև անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ակնկալիքներին:  «Քանիցս շեշտել ենք մեր մոտեցումը, որ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար հարկավոր է ստեղծել արժանահավատ միջավայր։ ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը վերապահել մոնիտորինգային լիազորություն, ստեղծել հետաքննությունների արժանահավատ մեխանիզմներ։ Այս փուլում այս գործընթացի մեջ այս միջավայրի վերականգնումն է կարևորը»,–ասել է Արմեն Աշոտյանը։




Լրահոս