Մարզպետները վարչապետին դժգոհել են Իգնատի Առաքելյանից. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ մարզպետների շրջանում դժգոհության ալիք է բարձրացել գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի դեմ։ Մարզպետները իրենց դժգոհությունը ներկայացրել են վարչապետ Կարեն Կարապետյանին։ Նրանք ի մասնավորի ասել են. «Ինչ հարց, որ բարձրացնում ենք գյուղատնտեսության նախարարի մոտ, ոչ մի բանով չի օգնում, ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Ընդհակառակը՝ մեզ է հրահանգում ռեսուրսներ ճարել ու ելք գտնել դրությունից դուրս գալու համար։ Նրա հետ հնարավոր չէ աշխատել այլեւս»։

«ՉԻ»՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ մարզպետները այդուհանդերձ ելք գտել են. նրանք տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին են ներկայացնում իրենց մարզում եղած խնդիրները, որպեսզի վերջինս այդ խնդիրները ներկայացնի վարչապետին»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս