Հայաստանը, որտեղ ցեմենտի երեք մեծ գործարաններ կան, սկսել է այդ ապրանքը ներկրել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը, որտեղ ցեմենտի երեք մեծ գործարաններ կան, սկսել է այդ ապրանքը ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավական ավելացել են:

Այս տարի ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6 հազար 856 տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանը ցեմենտ ներկրում է բոլոր հնարավոր երկրներից՝ Իրան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, անգամ Թուրքիա:

Սա, թերեւս, պատահական չէ. Հայաստանում արտադրությամբ զբաղվելն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ինքնարժեքն այդ դեպքում բարձր է լինելու՝ առաջին հերթին էներգակիրների՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների, նաեւ հարկային դաշտի պատճառներով: Ուստի շատերը գերադասում են այդ ապրանքն արտերկրից բերել»:

Առավել մանրամասը՝  օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս