«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս բավականին լարվել են Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի հարաբերությունները։
«Հիշեցնենք, որ Բալասանյանը, ով Արցախի նախագահական նախորդ ընտրություններում Բակո Սահակյանի մրցակիցն էր, վերջերս տված իր հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ իր թեկնածությունը կառաջադրի 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունների և Բալասանյանի հակասության պատճառը վերջինիս ազատ գործելու հնարավորությունը սահմանափակելն է, Բալասանյանն էլ իր ամբիցիաներից ելնելով՝ չի ցանկանում լինել ենթարկվողի կարգավիճակում ու իր կանոններն է սահմանում։ Մեր աղբյուրը չի բացառում նաև, որ առաջիկայում վերջինս կարող է պաշտոնանկ արվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում