Վանաձոր ՔԿՀ պետը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և մյուս պաշտոնյաները կալանավորվել են։ Մեր տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։

Մեզ հասած տեղեկություններով՝ Գևորգ Մկրտչյանը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով», որը ոչ բոլորին է հասկանալի, սակայն ԱԱԾ-ն գաղտնալսման արդյունքում կարողացել է դրանք վերծանել և դուրս գալ հետքի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս