Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում Վերնիսաժի կրակոցների գործով կալանավորված Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ Ռաֆիկ խաչատրյանը առողջական խնդիրների պատճառով դիմում է գրել ՔԿՀ ղեկվարությանը. «Նպատակը մեկն էր, որպեսզի բժիշկը ստուգի իրեն և տեսնի, ինչ խնդիրներ կան, վերջինս ասում է, որ լյարդի շրջանում սուր ցավեր ունի, ինչպես նաև այլ խնդիրներ»: Սակայն վերջինիս դիմումին որևէ կերպ չեն արձագանքել:
«Դեռևս ամսի 6-ին ես ինքս եմ գրություն գրել, հայտնել, որ Ռաֆիկ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, ստուգեք, ախտորոշեք, թե ինչ խնդիր կա, սակայն զրո պատասխան, ինչու չեն հետազոտում»: