Անցած շաբաթ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են.
• ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք
• մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
• խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք,
• հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք:
Արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել է 960․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
2 գործերով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, իսկ 3 վարչական գործերով նշանակված տուգանքների և հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
39 գործեր գտնվում են ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 15․551․500 ՀՀ դրամ: