«Ընդվզումը պետք է լինի գիտակցված քայլ և այդ գիտակցված քայլին ենք պատրաստում հանրությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընդվզումը պետք է լինի գիտակցված քայլ և այդ գիտակցված քայլին ենք պատրաստում հանրությանը», – այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյան: Նա ասաց, որ առաջին փուլը՝ քարոզարշավ իրազեկումն, արդեն իրականացրել են Հայաստանի մարզերում։

Ըստ Զարուհի փոստանջյանի հաջորդ փուլը համացանցային քարոզարշավն է լինելու՝ տեսահոլովակների միջոցով

«Իհարկե, լինելու է երրորդ փուլը, որն իր մեջ ներառում է շրջագայություն աշխարհասփյուռ մեր հայ օջախներով, և այդտեղ մենք նույնպես մեր ցանցը հաստատելու ենք և պայքարը պետք է տանենք ցանցային այդ միջոցներով…Բոլոր հայաշատ քաղաքներում նույնպես պետք է լինեն ընդվզման գործընթացներ՝ մերժում ապօրինի այս գործող իշխանությանը»։

Փոստանջյանը նշեց, որ քաղաքական դաշտում գործընկերներ չունեն։ Սակայն նա նաև հավելեց, որ եթե կան մարդիկ, ովքեր կիսում են իրենց սկզբունքները, հնարավոր է նրանց հետ համագործակցեն:




Լրահոս