Armenian text to speach

Զինված խմբի գործով նիստը հետաձգվեց. Վահան Շիրխանյանի ինքնազգացողությունը վատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատարան ժամանած շտապօգնության բժիշկը տեղեկանք է տվել, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը ողնաշարի գոտկային շրջանում սուր ցավեր ունի, որոնք առաջացել են սայլակի ընկնելու պատճառով: Ըստ այդմ նախագահող դատավորը հայտարարել է նիստը հետաձգելու մասին:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ դատապարտյալների հիվանդանոց Վահան Շիրխանյանին տեղափոխելու ժամանակ տեղափոխողները երկու անգամ սայլակը գցել են, ինչի հետևանքով Վահան Շիրխանյանի մոտ ուժեղ ցավեր են առաջացել:




Լրահոս