«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Հայաստանի և Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը:
Այսօր լրագրողները Կորյուն Նահապետյանից հետաքրքվեցին, թե նշանակման գործընթացն ինչ փուլում է գտնվում: Վերջինս մանրամասներ չներկայացրեց, սակայն ընդգծեց, թե նախագահն ում նշանակի, նա էլ արժանի կլինի:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: