«էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության կողմից կատարված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ Սոթքի ոսկու հանքից մոտ կես տոննա ոսկի է անհետացել։ Ուշագրավն այն է, որ որեւէ փաստաթղթում չի երեւում, թե ուր է ոսկին։ Հանքից պարզաբանում են, թե ընդամենը 8 կգ ոսկի է անհետացել, ոչ թե 500 կգ։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է պարզել, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել հանքում, ու եթե պարզվի, որ հանքի ղեկավարությունը, ինչպես ռուսական Բիլայն ընկերության նախկին ղեկավարների դեպքում, ոսկին գրպանել է, մտադիր է հարցը բարձրացնել ՌԴ կառավարությունում, քանի որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության սեփականատերը, որը աշխատեցնում է Սոթքի ոսկու հանքը, Ռուսաստանի կառավարությունն է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: