«1+1». Պատմություն կադրից դուրս. իրական պատմություն, որը դարձավ հայտնի ֆիլմի սյուժեի հիմքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 տարեկանում Աբդել Սելլը արդեն հասցրել էր երկու տարի բանտ նստել՝ գողության համար։ Ազատություն ստանալուց անմիջապես հետո, նա սկսեց աշխատել, որպես մատուցող։ Սակայն այս կյանքը նրա համար այնքան ձանձրալի էր, որ ամեն ինչ անում էր, որպեսզի իրեն հեռացնեն աշխատանքից։ Եվս երկու տարի նա ապրեց սոցիալական նպաստներով եւ իրեն ամենեւին վատ չէր զգում։ Հանդիպումը նախկին գողի եւ տոհմական արիստոկրատ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի հետ թեեւ պատհական էր, սակայն մեծ ընկերության հիմք էր դառնալու։

Հետագայում Աբդելը կգրի․ їՀանդիպեցի մի մարդու, որը հզոր հոգու ուժ ունի, եթե կարողանում է այդ վիճակի մեջ ծիծաղել։ Ես հասկացա, որ մեզ ավելի մեծ մի բան է կապում, քան աշխատանքը, կամ էլ՝ բարոյական պարտքը։ Նա բացեց իմ առջեւ աշխարհը, աշխարհ, որը ես ատում էի»։ Երբ Ֆիլպը առաջին անգամ խնդրեց Աբդելին ընթերցել իր համար, երբեւէ նորմալ կրթություն չստացած Աբդելը կատակեց․ «Ձեր գրքերն այնքան հաստափոր են, որ կարելի է ոստիկան սպանել դրանցով»։ Այնուամենայնիվ, Աբդելը սկսում է հետաքրքրվել ընթերցանությամբ։ Ֆիլիպի հետ նրանք շրջում էին թանգարաններով, արագ մեքենա վարում, բռնվում ոստիկանների կողմից։ Իսկ, երբ Ֆիլիպը Աբդելին հրավիրում է իր 18-ամյա սանիկի ծննդյան երեկույթին, Աբդելը, որպես նվեր մերկապարուհի է հրավիրում։

Ֆիլիպը կատաղությունից իր տեղը չէր գտնում, նա սկսում է նախատել Աբդելին․«Միթե՞ դու այդպես կվարվեիր քո տղայի ծննդյան օրը»։ Տեսնելով, որ Աբդելը անուղղելի կնամոլ է եւ մեկը մեկի ետեւից ընկերուհիներ է փոխում, Ֆիլիպը նրան բարոյականության դասեր է տալիս․ «Կինն ապրանք չէ, որ օգտագործես, հետո դեն նետես»։ Աբդելը խնամեց Ֆիլիպին շուրջ տաս տարի։ 2004 թվականին նրանք միասին մեկնում են Սայդու (քաղաք Մարոկկոյում)։ Հյուրանոցում նրանց դիմավորում է նրբակազմ մի աղջիկ՝ Ամալ անունով։ Աբդելն ի վերջո իսկապես սիրահարվում է։ Այսօր Աբդելն ու Ամալը ապրում են միասին՝ Փարիզում, նրանք երեք երեխա ունեն։ Ֆիլիպն ապրում է Մարոկկոյում իր երկրորդ կնոջ՝ Կադեյի հետ։ Ֆիլիպի եւ Աբդելի ընկերությունը դեռեւս շարունակվում է։

2011 թվականին ֆրանսիացի կինոռեժիսորներ Օլիվիե Նակաշը եւ էրիկ Տոլեդանոն նկարահանեցին «1+1» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվեց Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի «Երկրորդ քամի» գրքի հիման վրա։ Ֆիլմը ճանաչվեց, որպես ամենահաջող ֆրանսիական ֆիլմ, որը ցուցադրվել է երկրի սահմաններից դուրս։ Ֆիլիպին ֆիլմում մարմնավորել է դերասան Ֆրանսուա Կլյուզեն, իսկ Աբդելին՝ Օմար Սին։

Աշխեն Քեշիշյան




Լրահոս