Երեւանի օրվա միջոցառումները հնարավորություն են տալիս «նեղ կրուգով» իրար մեջ բաշխել գումարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չորեքշաբթի օրվանից մայրաքաղաքի փողոցները տոնական տեսք են ստացել. զարդարված են Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի դրոշներով: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի հիմնադրման 2799-ամյակն է, եւ քաղաքային իշխանությունները որոշել են այն մեծ շուքով տոնել: Բայց ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, երբ նշվում էր Հայաստանի անկախության 26-ամյակը, նույն քաղաքային իշխանությունները նման խանդավառություն չցուցաբերեցին: Ընդհակառակը, մայրաքաղաքի փողոցներում ՀՀ դրոշները հայտնվեցին միայն սեպտեմբերի 20-ի երեկոյան, ու նաեւ դեպի Ավան տանող ճանապարհին մի քանի ցուցապաստառ կար՝ օրվա խորհրդով: Սա էլ այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանն անկախության օրվա կապակցությամբ ընդունելությունը կազմակերպել էր Ավանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության բակում:

Այս ամենը, թերեւս, պատահական չէ. իշխանությունների համար ՀՀ անկախությունը վաղուց ի վեր որեւէ արժեք չի ներկայացնում, իշխանությունները մսխել են անկախության ձեռքբերումները:
Ի դեպ, նրանց համար առանձնապես մեծ արժեք չէ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Պարզապես Երեւանի օրվա միջոցառումները հնարավորություն են տալիս «նեղ կրուգով» իրար մեջ բաշխել նախատեսված միջոցների համար հատկացված գումարները, ու այդ նպատակով էլ այս տոնին նախապատրաստվում են ավելի ջանասիրությամբ:




Լրահոս