«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ երբեք չի աշխատի «Բարսելոնայում»:
«Ես «սերուցքային» սիրտ ունեմ: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ:
Երբ ես խաղում էի, ամեն ինչ նույն կերպ էր: Մադրիդից հետո ինձ շատ տեղերում էին առաջարկում խաղալ, բայց ես չէի ցանկանում: Հիմա մտածում եմ միայն իմ աշխատանքի մասին»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` Զիդանը 2001-ից մինչև իր կարիերայի ավարտը` 2006 թվականը, հանդես է եկել մադրիդյան ակումբում, իսկ 2013 թվականից գլխավորում է «Ռեալը»: