
Թուրքիայի ՊՆ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է ATAK-2 ծրագրով ծանր հարվածային ուղղաթիռի ստեղծման մասին։ Սպասվում է, որ նորույթը բոլոր ցուցանիշներով կգերազանցի ներկայում լիցենզիայով արտադրվող T129-ը։
Հեռանկարային ուղղաթիռի քաշը կկազմի մոտ 6 տոննա։ Այն պատրաստվում են մշակել առանց օտարերկրացի մասնագետների մասնակցության՝ հենվելով բացառապես ազգային մշակման համակարգի վրա։
Նման որոշումը Թուրքիայի կողմից անցկացվող քաղաքականության մաս է, որն ուղղված է հայրենական տեխնիկայի օգտագործման անցնելուն և սպառազինության ստեղծման հարցերում կախվածությունն այլ երկրներից նվազեցնելուն։