
Ադրբեջանական contact.az կայքը հայտնում է, որ Բաքվի դատարանն այսօր քննել է լրագրող Աֆղան Մուխթարլիի համար խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին դատախազության միջնորդությունը։
Դատարանը մասնակի բավարարել է դատախազության պահանջը եւ կալանքի ժամկետը երկարաձգել 1 ամիս 20 օրով։
Փաստաբանը դատարանի որոշումը կբողոքարկի վերաքննիչ դատարանում։
Հիշեցնենք, որ Մուխթարլըն մայիսի 29-ին Թբիլիսիում կալանավորվել էր եւ տեղափոխվել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրանք էին ներկայացրել ՔՕ 3 հոդվածներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելը, սահմանի ապօրինի հատումը եւ մաքսանենգությունը)։ Լրագրողը հայտարարել է, որ իր կալանքը քաղաքական պատվեր է։