Մելանյա Թրամփ անունը լայն շրջանակներին հայտնի էր մինչ նրա ամուսնու` Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը: Սլովենական արմատնելով մոդելը հասցրել էր հաջող կարիերա ունենալ և 2005 թվականին ամուսնանալ աշխարհի ամենահարուստ տղամարդկանցից մեկի հետ:
Նրա մոդելային կարիերան սկսվել է 16 տարեկանից: Այդ տարիքում նա կիսատ թողեց ուսումը:
1998 թվականին Մելանյան արդեն հաջողակ մոդել էր, սակայն Դոնալդ Թրամփի հետ ծանոթությունը հայտնիության այլ մակարդակ ստեղծեց: Նրա լուսանկարը սկսեց տպագրվել ամենահայտնի ամսագրերի շապիկին:
Երբ նա այս տարվա հունվարին դարձավ ԱՄՆ առաջին տիկին, շատերը հիշեցին նրա կենսագրությունից այնպիսի հատվածներ, որոնց մասին վերջինս կցանկանար ընդմիշտ մոռանալ:
Առաջին անգամ Դոնալդ Թրամփը սիրո խոստովանություն արեց թոք-շոուի ժամանակ: Իհարկե այդ խոստովանությոնը շատ հիշվող էր աղջկա համար:
Մելանյան բազմիցս հայտարարել է, որ չի ցանկանում պլաստիկա անել և պատրաստվում է ծերանալ հպարտորեն: Սակայն մասնագետները վկայում են, որ նա բազմաթիվ վիրահատություններ է կատարել:
Դոնալդ Թրամփը կնոջից մեծ է 24 տարով: Մի խոսքով, Դոնալդի առաջնեկը Մելանյայից փոքր է ընդամենը 7 տարով:
Նա նաև մերկ նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի շապիկին: