ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից. չեխ պատգամավոր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից: «Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ»,- ասել է նա: Իսկ եթե չստորագրի պայմանագիրը, ի՞նչ հետեւանքներ կլինեն հարցին Շտետինան ասել է. «Ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, եւ հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հասկանում եմ նաեւ, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարեւան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում»: Բայց, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի»:

Առավել մանրամասը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս